Էներգետիկայի ոլորտին վերաբերում է Համաձայնագրի 5-րդ մասի 2-րդ գլուխը: Մասնավորապես սահմանվում է, որ կողմերը պետք է համագործակցեն էներգետիկ հարցերի մասով՝ գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության եւ կանխատեսելիության սկզբունքների հիման վրա, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ ռազմավարությունները եւ քաղաքականությունները, էներգետիկ անվտանգությունը եւ էներգիայի մատակարարների ու էներգիայի արտադրության բազմազանության խթանումը, էներգետիկ անվտանգության ընդլայնումը, մրցունակ էներգետիկ շուկաների զարգացումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության խթանումը և այլ հարցեր։
Tags: cepa և էներգետիկա էներգետիկայի ոլորտի բարեփոխումներ
Ստորև ներկայացված դրույթներն ունեն հետևյալ մակնանշումը՝
🟡 - կատարվում են բարեփոխման աշխատանքներ
✅ - հիմնականում կատարված է
❌ - կատարված չէ
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2024 թվականը
DaysDays
HrsHours
MinsMinutes
SecsSeconds
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2024 թվականը
Մշակել կարգ էներգետիկ ոլորտում ներդրումների մասին պետությանը հաշվետվություներ ներկայացնելու կարգը և դրա վերաբերյալ ստանդարտները, համաձայն ԵՄ 1113/2014 կարգավորման
Սահմանել ածխաջրածնային (օրգանական վառելիքային) հանքարդյունաբերության հայտ ներկայացնողների համար ստանդարտներ և կարգավորումներ ըստ 94/22/EC հրահանգի
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2025 թվականը
DaysDays
HrsHours
MinsMinutes
SecsSeconds
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2025 թվականը
Այդ թվում՝ սահմանել էներգիայի սպառման կրճատման ամենամյա նպատակակետ՝ ընդհանուր էներգիայի սպառման տարեկան 0.24 - 0.28% նվազեցում, ինչպես սահմանված է 2012/27/EC
Սահմանվում է նույն 2012/27/EC հրահանգով
Ինչպես նաև գործողությունների պլան, ինչպես սահմանված է նույն 2012/27/EC հրահանգով
Մասնավորապես ներդնել ջեռուցման օգտագործման վերաբերյալ կարգավորումներ, օգտագործված ջեռուցման քանակը չափելու և դրա սահմանափակմանն ուղղված կարգավորումներ, ինչպես սահմանվում է նույն 2012/27/EC հրահանգով
Ներդնել բնական գազի հաշվիչների ցուցմունքերի հեռավար ընթերցման հնարավորություն, ապահովելով գազի սպառման մասին տեղեկության չափելիություն. Սահմանվում է նույն 2012/27/EC հրահանգով
Արտադրողների, ներկրողների, վաճառողների և մատակարարողների համար սահմանել էլեկտրական սարքերի վրա էներգախնայողության դասերի վերաբերյալ պարտադիր պիտակների փակցման մասին պարտավորություն, ըստ 2010/30/EC հրահանգի ստանդարտների
Մշակել և ներդնել ատոմային էներգետիկայի վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակ, ինչպես նաև ստեղծել լիազոր մարմին որը կսահմանի, կմշակի և կվերահսկի ատոմային անվտանգության ստանդարտները (2009/71/Euroatom հրահանգ)
Ընդունել և ներդնել օրենսդրական ակտեր՝ կապված վառելիքային և ռադիոակտիվ թափոնների առաջացման, պահմանման և կառավարման հետ (2011/70/Euroatom հրահանգ)
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2026 թվականը
DaysDays
HrsHours
MinsMinutes
SecsSeconds
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2026 թվականը
Պետությունը պարտավորվում է սահմանել առնվազն 61 օրվա սպառման քանակով գազի և այլ վառելիքների պահուստ ունենալու կարգավորում, ինչպես պահանջում է 2009/119/EC հրահանգը։
Էներգիայի խառը արտադրման արտադրման համար նախատեսել էներգակիրների չաբաժիններ, ինչպես սահմանված է 2015/2402/EC հրահանգի հավելվածում
Շենքերի ու շինությունների, տարածքների էներգետիկ սերտիֆիկացման, խնայողության համապատասխանեցման, կլիատիկ համակարգերի վերահսկողության համակարգերի ներդորւմ, ինչպես սահմանում է 2010/31/EU հրահանգը։
Մշակել քաղաքականություն՝ որը կսահմանի ու կորոշի շենքերի կառուցման կամ վերանորոգման ծախսերի և այդ շենքերի էներգաարդյունավետության միջև բալանսը: Հաշվարկել և բացահայտել շենքերում էներգիայի խնայողության ամենաարդյունավետ ուղիները: Ապահովել, որ շենքերը խնայեն էներգիան և փողը՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Սահմանված է ԵՄ Հանձնաժողովի պատվիրակված 244/2012 Կարգավորմամբ և կից ուղեցույցներով։
ՀՀ ներկրվող և ՀՀ շուկայում վաճառվող ցանկացած էներգիայի սնուցմամբ աշխատող ապրանք պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, և որպես համապատասխանության ապացույց ունենա CE նշանը, հզորության, արտադրողի, դրա հասցեի տվյլաներ, օգտագործման ուղեցույց և անվտանգ վերամշակման/ուտիլիզացման տեղեկատվություն։ Պահանջը սահմանված է 2009/125/EC Հրանանգով, իսկ էկոդիզայնի պահանջների համար տես 2029 թվականին ներդրվելիք ցանկը ստորև։
Կարգավորել ռադիոակտիվ թափոնների և վառելիքի թափոնի փոխադրումները երկրի տարածքում և դուրս։ Ցանկացած նման փոխադրում պետք է կատարվի միայն նախնական գրավոր համաձայնությամբ՝ ներգրավված բոլոր երկրների (ուղարկող, ստացող և տարանցիկ) կողմից։ Արգելել ռադիոակտիվ թափոնների արտահանումը այն երկրներ, որոնք չունեն դրանց անվտանգ կառավարման հնարավորություններ։ Այն նաև պահանջում է փոխադրումների ամբողջական փաստաթղթավորում և մոնիտորինգ՝ ապահովելու առողջության և բնության պաշտպանությունը։ Հրանահանգ 2006/117/Եվրոատոմ։
Սահմանել խմելու ջրում ռադիոակտիվ նյութերի մոնիտորինգի պահանջներ՝ բնակչության առողջությունը պաշտպանելու նպատակով։ Պարտադիր բոլոր տեսակի խմելու ջրերի համար, ներառյալ ջրամատակարարման ցանցի, պահուստային ու շշալցված։ Հրահանգը սահմանում է ցուցանիշների շեմեր՝ ինչպես տրիտիումի (100 Բք/Լ), ռադոնի (100 Բք/Լ) , այնպես էլ ընդհանուր ինդիկատիվ չափաքանակի համար (0.1 մԶվ)։ Արժեքների գերազանցման դեպքում պետությունները պարտավոր են գնահատել ռիսկերը և իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Հրանահանգ 2013/51/Եվրոատոմ։
Սահմանել իոնացնող ճառագայթման ազդեցությունից պաշտպանվելու հիմնարար անվտանգության չափանիշներ։ Տարածվում է աշխատանքային, բժշկական և հասարակական ճառագայթման վրա՝ ներառելով պլանավորված, առկա և արտակարգ իրավիճակներ։ Սահմանել ճառագայթման դոզայի առավելագույն սահմաններ (հանրություն՝ 1մԶվ/տարի, աշխատողներ 20 մԶվ/տարի) և հիմնվելով 3 սկզբունքի վրա՝ արդարացում, օպտիմալացում (ALARA) և սահմանափակում։ Պարտադրել մասնագիտական վերահսկողություն, աշխատողների պատրաստվածություն, ինչպես նաև ճառագայթման դեմ պաշտպանության միջոցառումներ բժշկական և արտակարգ իրավիճակներում։ Հրանահանգ 2013/59/Եվրոատոմ։
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2027 թվականը
DaysDays
HrsHours
MinsMinutes
SecsSeconds
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2027 թվականը
Ներդնել էլեկտրականության ներքին շուկայի պահանջարկի և առաջարկի միջև բալանսի, համակարգի կայունության երաշխիքներ, այդ թվում բավարար ներդրումների միջոցով, ինչպես սահմանում է 2005/89/EC հրահանգը։
Սահմանել վերականգնվող էներգիայի օգտագործման նոր նպատակներ մինչև 2030 թվականը՝ նպատակ ունենալով հասնել նվազագույնը 42% բաժնեմասի։ Սահմանել հստակ ռազմավարություն, տարեցտարի մասնաբաժնի ավելացման վերաբերյալ։ խթանել քաղաքացիների մասնակցությունը՝ թույլ տալով արտադրել, օգտագործել և վաճառել վերականգնվող էներգիա, ինչպես նաև աջակցել էներգահամայնքների ձևավորմանը։ Սահմանել բիովառելիքի առաջախաղացման և կենսակայունության կարգավորումներ։ Այս ամենը սահմանված է 2009/28/EC հրահանգին փոխարինելու եկած 2018/2021 Հրահանգով։
Տարբեր էլեկտրական կենցաղային սարքերի համար սահմանել դրանց ներկայացվող էկոդիզայնի չափանիշների մանրամասն պահանջներ։ Այդ թվում՝ հզորության, էներաարդյունավետության ու դրա մասին նշումների, հետվաճառքային սպասարկման պահանջների, ապրանքի վրա դրա հզորության, էֆեկտիվության, որակի, գեներացնող ձայնի վերաբերյալ մակնանշումների առկայության, պատշաճ դոկումենտացիայի մասին և այլն։ Ինչպես նաև այդ ամենի վերաբերյալ վերահսկողության մարմնի ու դրա աշխատանքի վերաբերյալ, այդ թվում ՀՀ ներմուծվող ապրանքների հանդեպ հսկողության կանոնակարգերի։ Այդպիսի էկոդիզայնի կարգավորումներ պետք է ընդունվեն՝
Կենցաղային էլեկտրոնիկայի տարբեր տեսակների համար սահմանել դրանց ներկայացվող էներգաարդյունավետության մասին մակնանշման պահանջներ, A -ից մինչև G տառային պիտակներով, որտեղ A -ն Էներգաարդյունավետության տեսանկյունից լավագույն դասակարգն է, G-ն վատագույնը։ ՀՀ ներկրվող, կամ ՀՀ-ում արտադրվող, կամ ՀՀ շուկայում վաճառվող կենցաղային էլեկտրոնիկան պետք է ունենա համապատասխան մակնանշումը։ Մակնանշումը պետք է կատարվի արտադրողի կողմից, որ պետք է ապրանքի իրացման հետ մեկտեղ տրամադրի ապրանքի մասին պարամետրերի վերաբերյալ փաստաթղթավորումը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պետք ապահովվի նշված կարգավորումների կատարումը։ Էներգաարդյունավետության պահանջներն ամեն առանձին ապրանքատեսակի համար առանձին են սահմանվու, և վերաբերվում են հզորությանը, տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը, ջրի սպառմանը, ապրանքի մեջ ներկառուցված գործառույթներին և այլն։ Մինչև 2027 թվականը պետք է ընդունվեն հետևյալ ապրանքներին ներկայացվող պահանջները՝
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2028 թվականը
DaysDays
HrsHours
MinsMinutes
SecsSeconds
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2028 թվականը
Կենցաղային էլեկտրոնիկայի տարբեր տեսակների համար սահմանել դրանց ներկայացվող էներգաարդյունավետության մասին մակնանշման պահանջներ, A -ից մինչև G տառային պիտակներով, որտեղ A -ն Էներգաարդյունավետության տեսանկյունից լավագույն դասակարգն է, G-ն վատագույնը։ ՀՀ ներկրվող, կամ ՀՀ-ում արտադրվող, կամ ՀՀ շուկայում վաճառվող կենցաղային էլեկտրոնիկան պետք է ունենա համապատասխան մակնանշումը։ Մակնանշումը պետք է կատարվի արտադրողի կողմից, որ պետք է ապրանքի իրացման հետ մեկտեղ տրամադրի ապրանքի մասին պարամետրերի վերաբերյալ փաստաթղթավորումը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պետք ապահովվի նշված կարգավորումների կատարումը։ Էներգաարդյունավետության պահանջներն ամեն առանձին ապրանքատեսակի համար առանձին են սահմանվու, և վերաբերվում են հզորությանը, տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը, ջրի սպառմանը, ապրանքի մեջ ներկառուցված գործառույթներին և այլն։ Մինչև 2028 թվականը պետք էընդունվեն հետևյալ ապրանքներին ներկայացվող պահանջները՝
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2029 թվականը
DaysDays
HrsHours
MinsMinutes
SecsSeconds
Հետևյալ բարեփոխումները նախատեսված է կատարել մինչև 2028 թվականը
Կատարել շուկայի ազատականացում, դեմոնոպոլիզացիա (էլեկտրացանցի տրամադրում շուկայի խաղացողներին), սպառողների համար էլեկտրականության մատակարարի ընտրության հնարավորություն, սպառողների պաշտպանության համակարգի բարելավում, էլեկտրաէներգիայի ընկերությունների համար հանրային ծառայություն մատուցողի պարտավորությունների սահմանում, սմարթ հաշվիչների համակարգ, ինչպես սահմանում է 2009/72/EC հրահանգը։ Սահմանել նաև հրանահանգի առավել առաջադեմ հոդվածների (3,6,13,15,33,38) ներդրման կոնկրետ ժամանակացույց":
Պետական գնումներում հատուկ չափանիշներին համապատասխանող մաքուր և էներգախնայող փոխադրամիջոցների (բեռնատար և ավտաբուսներ) ձեռք բերման պարտավորություն: Չափանիշներն ու արտանետման ստանդարտները սահմանված են 2009/33/EC Հրահանգով։
"քնած" ժամանակ էլեկտրական սարքերի համար 1 վատտ հզորությունից ավելին չօգտագործելու, ցանցային սարքավորումների "սպասող ռեժիմի" հնարավորության, և այլն
Կապված էներգախնայողության և այլ էկեդիզային չափանիշների, ինչպես սահմանում է 244/2009 Կարգավորումը
Էներգախնայողության հետ կապված
Տեխնիկական պահանջների սահմանում և էներգետիկ պիտակավորման կարգավորումների մի շարք կենցաղային տեխնիկայի տեսակների և էլեկտրական սարքավորումների համար
DaysDays
HrsHours
MinsMinutes
SecsSeconds
Ձախ կողմում նկարագրված գործընթացները վերաբերում են հետևյալ ոլորտներին՝
Կայքն օգտագործում է cookie-ներ, որոնցով կարող է ամփոփել կայքի օգտագործման վիճակագրությունը։