Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement - CEPA) ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ին։ Այն սահմանում է Հայաստանի և Եվրամիության միջև համատեղ աշխատանքի շրջանակներ բազմաթիվ ոլորտների համար, ինչպիսիք են ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումը, աշխատատեղերի և բիզնես հեռանկարների ստեղծումը, օրենսդրական բարելավումը, հանրային անվտանգությունը, մաքուր շրջակա միջավայրը, ինչպես նաև բարելավված պայմաններ կրթության և գիտության համար։
Համապարփակ Համաձայնագիրը կարևոր դեր է խաղում Հայաստանի զարգացման համար, քանի որ ենթադրում է ՀՀ տարբեր ոլորտների օրենսդրական նորմերի մոտարկում և համապատասխանեցում Եվրոպական ստանդարտներին։ Այն ներառում է բարեփոխումներ օրենքի գերակայության և մարդու իրավունքների, անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգի բնագավառներում, ինչպես նաև բարեփոխումներ՝ ուղղված հանրային ինտիտուտների համագործակցայնության և արդյունավետության բարելավմանը և կենսակայուն ու ներառական զարգացման համար պայմանների ապահովմանը։
ՀՀ և Եվրամիութան միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին Համաձայնագիրը ծավալուն փաստաթուղթ է, որ ներառում է ինչպես ՀՀ-ի կողմից ստանձվող բարեփոխումների ընդհանուր նկարագարություն, այնպես էլ Եվրամիության Խորհրդի կողմից ընդունված կոնկրետ Հրահանգներ (դիրեկտիվներ), որոնց պետք է աստիճանաբար, բայց հստակ վերջնաժամկետներում մոտարկվի և համապատասխանեցվի ՀՀ քաղաքականությունը։ Այս կայքում պատկերավոր ներկայացված են համապարփակ համաձայնագրով սահմանված բարեփոխումները և ցույց են տրված դրանց կատարման ընթացքը։ Կայքը ստեղծված է ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմի ուժերով և Եվրամիության աջակցությամբ։
Դուք կարող եք աջակցել, որպեսզի այս կայքը շարունակի անխափան գործել։ Չնայած, որ կայքը վարվում է ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի ուժերով՝ կայքի տեխսպասարկման ենթակառուցվածքներն անվճար չեն։ Ձեր աջակցությունը թույլ կտա շարունակել ունենալ CEPA համաձայնագրի մոնիտորինգի այս անկախ և առցանց գործիքը:
Կայքն օգտագործում է cookie-ներ, որոնցով կարող է ամփոփել կայքի օգտագործման վիճակագրությունը։