CEPA: EU+Armenia
  • Գլխավոր
  • CEPA-ի մասին
  • CEPA-ն պատկերավոր
  • Քաղհասարակության պլատֆորմ
  • Կապ
  • ENGLISH
  • More
    • Գլխավոր
    • CEPA-ի մասին
    • CEPA-ն պատկերավոր
    • Քաղհասարակության պլատֆորմ
    • Կապ
    • ENGLISH
CEPA: EU+Armenia
  • Գլխավոր
  • CEPA-ի մասին
  • CEPA-ն պատկերավոր
  • Քաղհասարակության պլատֆորմ
  • Կապ
  • ENGLISH
ԵՄ - Հայաստան քաղհասարակության պլատֆորմ 
EU - Armenia civil society platform

ԵՄ - ՀՀ Քաղհասարակության պլատֆորմ

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված և 2021 թվականի մարտի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտած հհ եվրամիություն համաձայնագրով (ՀԸԳՀ կամ CEPA) 366-րդ հոդվածով ստեղծվել է քաղհասարակության պլատֆորմ, որը բաղկացած Եվրամիության քաղհասարակության ներկայացուցիչներից և Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներից։ Նշված քաղհասարակության պլատֆորմի նպատակն է ՀԸԳՀ-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի իշխանություններին խորհրդատվություն տրամադրելը, Համաձայնագրի կիրարկման և իրականացման մշտադիտարկում կատարելը, ՀՀ և Եվրամիության քաղաքացիական հասարակության միջև շփումների և կապերի հաստատումը։ Քաղհասարակության պլատֆորմն ավանդաբար բաղկացած է երեք կողմերի՝ աշխատողների, գործատուների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Այսպիսով, Պլատֆորմը լրացնում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գոյություն ունեցող քաղաքական մարմինները և թույլ է տալիս երկու կողմերի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մշտադիտարկել Համաձայնագրի իրականացման գործընթացը և առաջարկություններ պատրաստել ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդին և այլ համապատասխան մարմիններին ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՄ-ում։ 


tags: cepa քաղհասարակության պլատֆորմ հարթակ հհ եվրամիություն համաձայնագիր cepa հարթակ

Ովքեր են ներկայացված Պլատֆորմում

Պլատֆորմը կազմված է ՀՀ և ԵՄ կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչներից, որոնք իրենց հերթին ներկայացնում են երեք հատվածներ՝ արհմիություններ, գործատուներ և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններ: ԵՄ կողմից այն կազմված է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (EESC) անդամներից՝ ընտրված իր իրավասու մարմինների կողմից, ինչպես նաև խոշոր եվրոպական կազմակերպությունների (Eurochambres, BusinessEurope, ITUC, ETUC, COPA և COGECA, Արևելյան գործընկերություն) ներկայացուցիչներից։  Հայկական կողմից այն կազմված է բիզնեսից (երեք անդամ), արհմիություններից (երեք անդամ) և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններից (չորս անդամ):

Տեսնել ավելին
Պլատֆորմի կազմըԽորհրդատվական կարծիքներԶեկույցներԸնդունված հայտարարություններ և հռչակագրերՆորություններ / լրահոս

Վերջին նորություններ

CEPA | Համապարփակ և ընդլայնված գործընկերություն

Copyright © 2025 CEPA: EU+Armenia | Համապարփակ և ընդլայնված գործընկերություն - All Rights Reserved.

ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմ

Այս կայքն օգտագործում է cookie-ներ

Կայքն օգտագործում է cookie-ներ, որոնցով կարող է ամփոփել կայքի օգտագործման վիճակագրությունը։ 

Համաձայն եմ