Հայաստանի մի շարք քաղաքական և քաղաքացիական ուժեր համարում են, որ Ազգային Ժողովի կողմից պետք է ընդունվի օրենք, որով կհռչակվի Հայաստանի՝ Եվրաինտեգրման և Եվրոպական Միությանն անդամակցելու նպատակը։ Այդ նպատակով նախաձեռնվել է ստորագրահավաք՝ նշված օրինագիծն Ազգային Ժողովին ներկայացնելու համար։
Ստորագրահավաքի շրջանակում կարելի է թողնել ստորագրությունը բոլոր քաղաքակապետարաններում և թաղապետարաններում մինչև նոյեմբերի 16-ը տեղադրված սեղաններում։ Սակայն, նույնականացման քարտ ունեցող ՀՀ բնակիչները կարող են ստորագրահավաքին միանալ նաև օնլայն։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ։
ՕՆլայն ստորագրելու համար հարկավոր է ունենալ չիպով նույնականացման քարտ։ Այնուհետև պետք է ակտիվացված լինի թվային ստորագրությունը, այն ակտիվացնելու համար պետք է քարտը միացնել համակարգչին և ԷԿԵՆԳ կայքի միջոցով վճարել 3000 դրամ։ Նույնականացման քարտը համակարգչին միացնելու համար, Windows համակարգով աշխատող համակարգչում պետք է ներբեռնել ԷԿԵՆԳ հանրային հավաստագրերը, ինչպես նաև CryptoCard ծրագիրը։ Այնուհետև պետք է ակտիվացնել քարտը, այնպես, ինչպես նկարագրված է հետևյալ հղումով՝ https://ekeng.am/hy/pin_code_activation ։
Այս ամենի համար անհրաժեշտ է նաև նույնականացման քարտը կարդացող ID-1 սարք՝ USB միացումով։
ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՔԱՅԼԵՐԸ
1. Ստորագրահավաքին միանալու համար սեղմեք ստորև տեղադրված ՄԻԱՆԱԼ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ կոճակը։
2. Այնուհետը սեղմել ՄՈՒՏՔ ՀԱՄԱԿԱՐԳ։ Համակարգիչը կճանաչի միացված նույնականացման քարտը, որից հետո պետք է մուտքագրել նույնականացման քարտի PIN-ը։
3. Ստորագրելու համար պետք է սսեղմել ՄԻԱՆՈՒՄ ԵՄ կոճակը։
4. Այնուհետև ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՄ կոճակը։
Կայքն օգտագործում է cookie-ներ, որոնցով կարող է ամփոփել կայքի օգտագործման վիճակագրությունը։