CEPA: EU+Armenia
  • Գլխավոր
  • CEPA-ի մասին
  • CEPA-ն պատկերավոր
  • Քաղհասարակության պլատֆորմ
  • Կապ
  • ENGLISH
  • More
    • Գլխավոր
    • CEPA-ի մասին
    • CEPA-ն պատկերավոր
    • Քաղհասարակության պլատֆորմ
    • Կապ
    • ENGLISH
CEPA: EU+Armenia
  • Գլխավոր
  • CEPA-ի մասին
  • CEPA-ն պատկերավոր
  • Քաղհասարակության պլատֆորմ
  • Կապ
  • ENGLISH

ՄԻԳՐԱՑԻԱ - cepa

Միգրացիային և անձանց տեղաշարժին վերաբերում է Համաձայնագրի 3-րդ մասի 14-16րդ հոդվածները: Մասնավորապես սահմանվում է, որ կողմերը վերահաստատում են միմյան միջև միգրացիոն հոսքերի համատեղ կառավարման կարևորությունը և հիմնելու են միգրացիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ համապարփակ երկխոսություն, այդ թվում՝ օրինական միգրացիայի, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի և միջազգային պաշտպանության, թրաֆիքինգի և մարդկանց ապօրինի տեղափոխման մասին։

ԵՄ համաձայնագիր միգրացիա

նախատեսված գործողություններ

❌  Միգրացիայի խորքային պատճառների շարունակական բացահայտում

🟡 1951 թ Ժնևյան կոնվենցիայի և 1967թ Փախստականների կարգավիճակի մասին պրոտոկոլի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի լիարժեք ներդրում ազգային մակարդակում, և չվերադարձման սկզբունքի երաշխավորում

🟡 Ընդունվող և կարգավիճակ ստացած անձանց հետ կապված կանոնների և իրավունքների առաջխաղացում, արդար վերաբերմունքի և ինտեգրացիայի միջոցառումներ, ռասիզմի և քսենոֆոբիայի վերացման թրեյնինգներ և կրթություն

🟡 Արդյունավետ և կանխարգելիչ միջոցառումներ ընդդեմ անօրինական միգրացիայի, մարդկանց տեղափոխման, թրաֆիքինգի, այդ թվում նմանատիպ գործունեությանը նպաստող ցանցերի դեմ պայքար

🟡 Համագործակցություն միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, վիզների քաղաքականության, սահմանների կառավարման, միգրացիոն տեղեկատվական համակարգերի ասպարեզում։ 

✅ ԵՄ-ՀՀ հետընդունման համաձայնագրի պատշաճ գործարկում


🟡 ԵՄ-ՀՀ Վիզաների դյուրացման համաձայնագրի պատշաճ գործարկում

🟡 Համագործակցություն միգրանտների տեղափոխման, թրաֆիքինգի, զենքի տեղափոխման, անօրինական դեղերի և ապրանքների տեղափոխման դեմ

Համաձայնագրի կատարումը

Բարեփոխումների ընթացքը

🟡  Ընդունվել է ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի N 801-Լ որոշումը 

🟡 Ընդունվել է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային պահովության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2022 նոյեմբերի 10-ի 1711-Ն որոշումը

🟡  Ընդունվել է ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային պետական աջակցության ծրագրի մասին 2020 թ մարտի 19-ի N 336-Լ Կառավարության որոշումը   

✅ Եվրամիության սահմանային պաշտպանության գործակալության՝ Frontex-ի հետ իրականացվում է  Joint Reintegration Services ծրագիրը 

✅ Եվրամիության հետ համատեղ իրականացվել է Return and Reintegration Facility Armenia (RRF Armenia) ծրագիրը

✅  Եվրամիության յոթ պետությունների հետ գործում են ռեադմիսայի գործակման պրոտոկոլներ։ 

✅ Հայաստանի և ԵՄ Քրեական դատավարության գործակալության (Eurojust) միջև համագործակցության համաձայնագիրը վավերացվել է

🟡  Հայտարարվել է բիոմետրիկ անձնագրերի համակարգի սպասարկման համար ձեռնարկության ընտրության մրցույթի վերջնական փուլը, ինչի արդյունքում 2026 թվականից տեսականորեն կարող է վերսկսվել այդպիսի անձնագրերի թողարկումը

 🟡 ՀՀ սահմանի որոշ հատվածներում սահմանային հսկումը կատարվելու է միայն ՀՀ-ի կողմից, առանց ՌԴ ներգրավման

 🟡 Կառուցվել է փախստականների ժամակավոր կացարան

 🟡 2024 թվականի նոյեմբերից ՀՀ-ն խստացրել առավել շատ անկանոն միգրացիա կատարած քաղաքացիությունների համար մուտքի վիզայի պահանջները (Հնդկաստան, Իրաք, Եգիպտոս)։ 

❌ Միաժամանակ, ՀՀ-ում ներկայումս գտնվում են մինչև 50 000 միգրանտներ առամց օրինական հիմքերի։ 

🟡 Կառավորության փոխանցմամբ՝ քայլեր են ձեռնարկվում թրաֆիքինգի և կազմակերպված աշխատանքային ներգաղթի կազմակերպմամբ զբաղվող ցանցերի բացահայտման ուղղությամբ։ 

❌  Դեռևս, սակայն, տեսանելի ջանքեր չեն գործադրվում ՀՀ-ում ապօրինի շահագործվող օտարերկրացիների իրավունքը պաշտպանելու և համապատասխան գործատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 

❌  Եվրամիության անդամ պետությունների կողմից մեծապես խախտվում են ՀՀ — ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի կարգավորումների կիրառումը

Կապը CEPA-ի հետ

  • Միգրացիայի պետական կառավարում
  • Ինտեգրացիա, վերաինտեգրացիա
  • ինտեգրացիայի միջոցառումներ

Այս բաժնի տեղեկությունը վերանայվել է 2025 թվականի հունվարին

Այս բաժնի տեղեկությունը վերանայվել է 2025 թվականի հունվարին

Այս բաժնի տեղեկությունը վերանայվել է 2025 թվականի հունվարին

Այս բաժնի տեղեկությունը վերանայվել է 2025 թվականի հունվարին

Այս բաժնի տեղեկությունը վերանայվել է 2025 թվականի հունվարին

Այս բաժնի տեղեկությունը վերանայվել է 2025 թվականի հունվարին

CEPA | Համապարփակ և ընդլայնված գործընկերություն

Copyright © 2025 CEPA: EU+Armenia | Համապարփակ և ընդլայնված գործընկերություն - All Rights Reserved.

ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմ

Այս կայքն օգտագործում է cookie-ներ

Կայքն օգտագործում է cookie-ներ, որոնցով կարող է ամփոփել կայքի օգտագործման վիճակագրությունը։ 

Համաձայն եմ