CEPA: EU+Armenia
  • Գլխավոր
  • CEPA-ի մասին
  • CEPA-ն պատկերավոր
  • Քաղհասարակության պլատֆորմ
  • Կապ
  • ENGLISH
  • More
    • Գլխավոր
    • CEPA-ի մասին
    • CEPA-ն պատկերավոր
    • Քաղհասարակության պլատֆորմ
    • Կապ
    • ENGLISH
CEPA: EU+Armenia
  • Գլխավոր
  • CEPA-ի մասին
  • CEPA-ն պատկերավոր
  • Քաղհասարակության պլատֆորմ
  • Կապ
  • ENGLISH

ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
ՏԵՍՆԵԼ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ

CEPA համաձայնագիր

Ինչ է CEPA համաձայնագիրը

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement - CEPA) ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ին։ Այն սահմանում է Հայաստանի և Եվրամիության միջև համատեղ աշխատանքի շրջանակներ բազմաթիվ ոլորտների համար, ինչպիսիք են ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումը, աշխատատեղերի և բիզնես հեռանկարների ստեղծումը, օրենսդրական բարելավումը, հանրային անվտանգությունը, մաքուր շրջակա միջավայրը, ինչպես նաև բարելավված պայմաններ կրթության և գիտության համար։ 

CEPA Հայաստան Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Ինչ նպատակ ունի Համաձայնագիրը

Համապարփակ Համաձայնագիրը կարևոր դեր է խաղում Հայաստանի զարգացման համար, քանի որ ենթադրում է ՀՀ տարբեր ոլորտների օրենսդրական նորմերի մոտարկում և համապատասխանեցում Եվրոպական ստանդարտներին։ Այն ներառում է բարեփոխումներ օրենքի գերակայության և մարդու իրավունքների, անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգի բնագավառներում, ինչպես նաև բարեփոխումներ՝ ուղղված հանրային ինտիտուտների համագործակցայնության և արդյունավետության բարելավմանը և կենսակայուն ու ներառական զարգացման համար պայմանների ապահովմանը։ 

արդարադատություն

Որն է կայքի նպատակը

ՀՀ և Եվրամիութան միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին Համաձայնագիրը ծավալուն փաստաթուղթ է, որ ներառում է ինչպես ՀՀ-ի կողմից ստանձվող բարեփոխումների ընդհանուր նկարագարություն, այնպես էլ Եվրամիության Խորհրդի կողմից ընդունված կոնկրետ Հրահանգներ (դիրեկտիվներ), որոնց պետք է աստիճանաբար, բայց հստակ վերջնաժամկետներում մոտարկվի և համապատասխանեցվի ՀՀ քաղաքականությունը։ Այս կայքում պատկերավոր ներկայացված են համապարփակ համաձայնագրով սահմանված բարեփոխումները և ցույց են տրված դրանց կատարման ընթացքը։ Կայքը ստեղծված է ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմի ուժերով և Եվրամիության աջակցությամբ։ 

Աջակցել CEPA մոնիտորինգին

ԱՋԱԿՑԵք մեզ

Դուք կարող եք աջակցել, որպեսզի այս կայքը շարունակի անխափան գործել։ Չնայած, որ կայքը վարվում է ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի ուժերով՝ կայքի տեխսպասարկման ենթակառուցվածքներն անվճար չեն։ Ձեր աջակցությունը թույլ կտա շարունակել ունենալ CEPA համաձայնագրի մոնիտորինգի այս անկախ և առցանց գործիքը: 

Donate / աջակցել

CEPA | Համապարփակ և ընդլայնված գործընկերություն

Copyright © 2025 CEPA: EU+Armenia | Համապարփակ և ընդլայնված գործընկերություն - All Rights Reserved.

ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմ

Այս կայքն օգտագործում է cookie-ներ

Կայքն օգտագործում է cookie-ներ, որոնցով կարող է ամփոփել կայքի օգտագործման վիճակագրությունը։ 

Համաձայն եմ